Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաձգության մրցաշար՝ Լոռու մարզպետի աշխատակազմում

Հրաձգության մրցաշար՝ Լոռու մարզպետի աշխատակազմում 26.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են հրաձգության մրցումներ, որին մասնակցել են բոլոր աշխատակիցները: Մի քանի փորձնական պարապմունքներից հետո անցկացված մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 9 աշխատակիցներն այսօր մասնակցել են մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցույթի հանձնաժողովի նախագահը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր, ժյուրիի կազմում՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:

              Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 26.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տեղակալ Գոռ Ասրյանի, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային հաջողություններ:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարները Վանաձորում ներկայացրեցին բուհի գործունեությունը

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարները Վանաձորում ներկայացրեցին բուհի գործունեությունը 25.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Գևորգյանը ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով հանդիպել են մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։ Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարն անդրադարձել է բուհի գործունեությանը, նորացված ուսումնական ծրագրերին, կուրսանտների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված արտոնություններին:

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց անցնող տարում հաղթանակներ գրանցած մարզիկներին

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց անցնող տարում հաղթանակներ գրանցած մարզիկներին 25.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց 2023 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերից հաղթանակով վերադարձած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանը, Տիգրան Խաչատրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց հաջողությունների ու գրանցած լավ արդյունքների կապակցությամբ՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց քրտնաջան աշխատանքի համար։ Նա նշեց, որ հպարտ է լոռեցի մարզիկների արդյունքներով.

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 25.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ 2023 թվականին մարզում իրականացվել է 63 սուբվենցիոն ծրագիր, նույնքան էլ նախատեսվում է 2024 -ին:

Անցկացվեց «Պատանի երաժիշտ կատարողների» մրցույթ-փառատոնը

Անցկացվեց «Պատանի երաժիշտ կատարողների» մրցույթ-փառատոնը 22.12.2023

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների» մրցույթ-փառատոնը։ Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ Մանուշակ Քոչարյանը, Ռուբեն Մխիթարյանը, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը, մասնագետներ և հյուրեր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59