Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տեմպից դժգոհ եմ, նախագծային մանր թերությունները պետք է վերացվեն»․ հանձնարարականներ՝ Օձունի մանկապարտեզի շինհրապարակում

10.09.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական շրջայցն է կատարել Օձունում՝ տեղում ծանոթանալով համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։
Մարզի ղեկավարը նշել է, որ մարզում իրականացվող յուրաքանչյուր շինարարական ծրագրի ընթացքը գտնվում է մարզային իշխանությունների ուշադրության ներքո։
Օձունի մանկապարտեզի շինհրապարակում Արեն Մկրտչյանն արձանագրել է աշխատանքների տեմպի հետ կապված խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել՝ շինարարական աշխատանքների ընթացքն արագացնելու, ինչպես նաև նախագծային մանր թերությունները վերացնելու վերաբերյալ։
Այս պահին Լոռու մարզում իրականացվում է շուրջ 380 մլն դոլար ընդհանուր արժեքով կապիտալ շինարարություն։
«Մշտական շրջայցերը թույլ են տալիս տեղում ի հայտ բերել խնդիրներ, որոնք հնարավոր չէ նկատել աշխատասենյակում նստած մնալով։ Դրանք լուծվում են հընթացս՝ որակյալ վերջնարդյունք ապահովելու նպատակով»,- նշել է մարզի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:11:38