Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդու կենտրոնում՝ նոր փակ շուկա․ 90-ականներին տեղադրված մետաղական կրպակները կհեռացվեն 20.07.2026
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել խորհրդային տարիների «Արևիկ» հանրախանութի տարածքը, որտեղ այժմ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ «Քաղաքի կենտրոնից կհանվեն շուկայի մետաղական կրպակները, բայց առևտրով զբաղվող բնակիչները չեն զրկվի եկամտի աղբյուրից։ Նրանք կտեղափոխվեն հիմնանորոգված, օդափոխության, ջեռուցման համակարգերով, սանհանգույցով, պահեստային մասերով փակ շուկա»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում
Ալավերդու Սարահարթ թաղամասը 8-9-ժամյա ջրամատակարարումից կանցնի շուրջօրյա ջրամատակարարման 20.07.2026
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Ալավերդու Սարահարթ թաղամասում իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ, ներդրվում է 100 մլն դրամ։ Ծրագրի ավարտից հետո թաղամասի բնակիչները կունենան շուրջօրյա, անխափան ջրամատակարարում։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում
Այս շենքերի կառուցումից ի վեր մարզկենտրոնում տասնյակ տարիներ վերելակ չէր փոխարինվել․ Լոռու մարզպետ 20.07.2026
Վանաձորի Համբարձումյան 11 հասցեում նոր վերելակ է տեղադրվում։ Տարիների ընթացքում հին վերելակները մաշվել էին․ դրանց մի մասը չէր գործում, իսկ մի մասն էլ գտնվում էր վթարային վիճակում: Լոռու մարզպետը հետևել է աշխատանքերին: Մանրամասները՝ տեսանյութում
Վիկտոր Համբարձումյան, Շինարարների և Ուսանողական փողոցները նոր տեսք են ստանում 17.07.2026
Վանաձորում շարունակվում են Վիկտոր Համբարձումյան, Շինարարների և Ուսանողական փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Սրանք քաղաքի ամենաբանուկ փողոցներից են։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ նախագծում կատարվել է փոփոխություն․ մայթերի ասֆալտապատումը փոխարինվել է սալարկմամբ, ինչը ոչ միայն կապահովի ավելի որակյալ և երկարակյաց լուծում, այլև քաղաքին կհաղորդի առավել բարեկարգ ու գեղեցիկ տեսք։ Մանրամասները՝ տեսանյութում
Վերացնելով աղետի հետքերը. Դեբեդի երկայնքով երկաթբետոնե հենապատեր են կառուցվում 17.07.2026
Ծրագրի արժեքը 880 մլն դրամ է։ Ամբողջ ֆինանսավորումը` պետբյուջեի միջոցներով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Դեբեդ գետի երկայնքով կառուցվող երկաթբետոնե հենապատերի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում
Վանաձորում մեկնարկել է նոր վերելակների տեղադրման գործընթացը 16.07.2026
Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցք 10 շենքում մեկնարկել է ամբողջովին նոր, ժամանակակից և հարմարավետ վերելակի տեղադրման ծրագիրը։ Նախագծի շրջանակում 8.3 մլն դրամ արժեքով տեղադրվում է բարձրակարգ վերելակ, որը կապահովի շենքի բնակիչների հարմարավետ տեղաշարժը։



