Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 25.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ 2023 թվականին մարզում իրականացվել է 63 սուբվենցիոն ծրագիր, նույնքան էլ նախատեսվում է 2024 -ին:

Անցկացվեց «Պատանի երաժիշտ կատարողների» մրցույթ-փառատոնը

Անցկացվեց «Պատանի երաժիշտ կատարողների» մրցույթ-փառատոնը 22.12.2023

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների» մրցույթ-փառատոնը։ Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ Մանուշակ Քոչարյանը, Ռուբեն Մխիթարյանը, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը, մասնագետներ և հյուրեր։

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 21.12.2023

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով ընթացիկ տարում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման և հետևողական աշխատանքի համար։

 Լոռու մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել ակտիվ գործունեություն ծավալող հաշմանդամություն ունեցող անձանց

Լոռու մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել ակտիվ գործունեություն ծավալող հաշմանդամություն ունեցող անձանց 20.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր 2023 թվականին տարբեր ոլորտներում բարձր են պահել Լոռու մարզի անունը և իրենց ակտիվ գործունեությամբ զգալի հաջողություններ են գրանցել։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ցուցաբերած նախաձեռնողականության, կատարած տքնաջան աշխատանքի և ի նպաստ մարզի ակտիվ գործունեության համար։

Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային  քարտեզը պաշտոնապես կհանձնվի համայնքներին

Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզը պաշտոնապես կհանձնվի համայնքներին 20.12.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ մեկնարկած «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027» փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներն ավարտվել են: Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի մասնագետները, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, համայնքապետարանների զբոսաշրջության ոլորտի, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

«Դեբաթոն» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի խորհրդականի հետ

«Դեբաթոն» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի խորհրդականի հետ 19.12.2023

Այսօր Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը հյուրընկալեց Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին և գրասենյակի կողմից իրականացվող «Դեբաթոն» ծրագրի Լոռու մարզի մասնակիցներին։ Այցի նպատակն էր զրուցել երիտասարդներին հուզող և հետաքրքրող թեմաների շուրջ, ներկայացնել առաջիկա ծրագրերն ու քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր: Տ. Հովսեփյանը ներկայացրեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կողմից կատարված աշխատանքները, անցնող տարվա ձեռբերումներն ու նախանշվող ծրագրերը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56