Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում մեկնարկել է նոր վերելակների տեղադրման գործընթացը 16.07.2026
Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցք 10 շենքում մեկնարկել է ամբողջովին նոր, ժամանակակից և հարմարավետ վերելակի տեղադրման ծրագիրը։ Նախագծի շրջանակում 8.3 մլն դրամ արժեքով տեղադրվում է բարձրակարգ վերելակ, որը կապահովի շենքի բնակիչների հարմարավետ տեղաշարժը։
315 մլն դրամ ներդրում․ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը գործում է նոր պայմաններում 16.07.2026
Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո արդեն գործում է ամբողջովին նոր պայմաններում։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է հիմնանորոգված մանկապարտեզ, որը հուլիսի 1-ից իր դռներն է բացել փոքրիկների առջև։ 315 մլն դրամ արժողությամբ ծրագրի արդյունքում մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել է․ ստեղծվել են ժամանակակից պայմաններ՝ նորացված խմբասենյակներով և երեխաների առօրյայի համար անհրաժեշտ հարմարություններով։ Այսօր Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ է հաճախում 130 երեխա։ Մանրամասները՝ տեսանյութում
Երկարաժամկետ լուծումներ՝ Ալավերդու բազմաբնակարան շենքերի համար 16.07.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Ալավերդի համայնք, ծանոթացել Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացված բնակարանային ֆոնդի բարելավման աշխատանքների արդյունքներին։ Ծրագրի շրջանակում շուրջ 800 մլն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել են 40 բազմաբնակարան շենքերի շքամուտքեր, փոխարինվել տանիքներ։ Մանրամասները՝ տեսանյութում

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 15.07.2026
Հուլիսի 17-ին՝ ժամը 11.00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմում կանցկացվի հանրային իրազեկման հանդիպում և նախագծերի ներկայացում՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Կոմիտաս Վարդապետի հրապարակների, ինչպես նաև քաղաքային լճերի բարեկարգման, արդիականացման և հիմնանորոգման ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախատեսվող աշխատանքների նախագծային լուծումները, կտրամադրվի տեղեկատվություն ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կտրվի մասնակիցներին ներկայացնելու իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու հանդիպմանը։
Քննարկվել է Վանաձորի հանրային տրանսպորտի համալրման ծրագրի ընթացքը 15.07.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ընդունել է Վանաձոր համայնքի համար նախատեսված 45 նոր ավտոբուսների մատակարարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Վանաձորի հանրային տրանսպորտային համակարգը տարեվերջին կհամալրվի 45 նոր ավտոբուսներով։ «Քաղաքն ունենալու է նոր, ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ ավտոբուսներ։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 700 մլն դրամ է»,- նշել է մարզի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում
Ալավերդի քաղաքում շարունակվում է քաղաքային լճի հիմնանորոգման լայնածավալ ծրագիրը: Բարեկարգվում են նաև հարակից տարածքները, տեղադրվելու են լուսաձայնային շատրվաններ։ Հիշեցնենք, որ Լոռու մարզպետի և Ալավերդի համայնքի ղեկավարի բանակցությունների արդյունքում քաղաքային լճի և հարակից տարածքների երկու սեփականատեր հրաժարվել են սեփականության իրավունքից, ինչի արդյունքում տարածքները վերադարձվել են համայնքին։ Տարածքների՝ համայնքին վերադարձվելու արդյունքում հնարավոր է դարձել ծրագրի իրականացումը։ Մանրամասները՝ տեսանյութում



