Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

303 մլն դրամ․ Սպիտակում կառուցվել է համայնքային տեխնիկայի և երթուղային տրանսպորտի ավտոպարկ

303 մլն դրամ․ Սպիտակում կառուցվել է համայնքային տեխնիկայի և երթուղային տրանսպորտի ավտոպարկ 13.08.2026

Շինարարությունն իրականացվել է Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ՝ 303 մլն դրամի ներդրմամբ։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Նորակառույց ավտոպարկը նախատեսված է համայնքային տեխնիկայի և երթուղային տրանսպորտային միջոցների տեղակայման և սպասարկման համար։

Մարզպետ Արեն Մկրտչյանը՝ երիտասարդների հետ Վանաձորի զարգացման օրակարգի շուրջ 13.08.2026

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այսօր մասնակցել է «ՀԿ կենտրոնի» նախաձեռնած «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագրով երիտասարդական ֆորումին։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մարզպետը երիտասարդների հետ քննարկել է քաղաքի զարգացմանն առնչվող հարցեր, լսել նրանց առաջարկները։ Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, Արեն Մկրտչյանը վերանշանակվել է Լոռու մարզպետի պաշտոնում 13.08.2026

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Մկրտչյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնում»,-նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: «Շնորհակալ եմ վարչապետին վստահության և գնահատանքի համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- անդրադառնալով վերանշանակմանը՝ ասել է Արեն Մկրտչյանը։

260 մլն դրամ՝ Վահագնի բնակավայրում նոր բուժամբուլատորիայի կառուցման համար 13.08.2026

Վահագնիում զրոյից կառուցվում է նոր բուժամբուլատորիա։ Գյուղի նախկին տնակային բուժամբուլատորիան, որը վթարային վիճակում էր, հիմնովին ապամոնտաժվել է։ Շինարարական ծրագրի ամբողջ ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Մանրամասները՝ տեսանյութում

260 մլն դրամ՝ Վահագնի բնակավայրում նոր բուժամբուլատորիայի կառուցման համար 13.08.2026

Վահագնիում զրոյից կառուցվում է նոր բուժամբուլատորիա։ Գյուղի նախկին տնակային բուժամբուլատորիան, որը վթարային վիճակում էր, հիմնովին ապամոնտաժվել է։ Շինարարական ծրագրի ամբողջ ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետը հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 12.08.2026

Վանաձորի Վիկտոր Համբարձումյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին անդրադառնալով՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշել է․ «Այ այսպես է ոտքի կանգնում, օր օրի փոխվում մարզկենտրոնը»։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-14 17:50:25