Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացել է Աթանում իրականացվող ծրագրերի ընթացքին

25.09.2026




Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Թումանյան համայնքի Աթան բնակավայրում ծանոթացել է Կառավարության աջակցությամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքերին:
Ծովի մակարդակից շուրջ 1620 մ բարձրության վրա գտնվող Աթանը շուրջ 160 բնակիչ ունեցող բնակավայր է։ Վերջին տարիներին այստեղ իրականացվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Մասնավորապես, հիմնանորոգվել է Աթան տանող շուրջ 27 կմ երկարությամբ ճանապարհը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 3.7 մլրդ դրամ։ Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում նաև բնակավայրի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ուղղությամբ, այդ թվում՝ բարեկարգվում է դպրոց տանող ճանապարհը։
Այցի ընթացքում Լոռու մարզպետը Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բնակավայրում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել Աթանի զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Մանրամաները՝

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-25 17:47:21