Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր կրթահամալիր, բարեկարգ ճանապարհներ և նոր ենթակառուցվածքներ՝ Լորուտում
25.09.2026
Լորուտ բնակավայրում Կառավարության ֆինանսավորմամբ 1.6 մլրդ դրամ արժեքով կառուցվում է նոր կրթահամալիր, որը նախատեսված է 200 աշակերտի և նախակրթարանի 40 սանի համար։
Բնակավայրի զարգացման ուղղությամբ իրականացվել են նաև մի շարք այլ ծրագրեր։ Կառուցվել է հանդիսությունների սրահ, ասֆալտապատվել են գյուղի կենտրոնական հատվածները։ Լորուտ մտնող ճանապարհի բարեկարգման համար հատկացվել է 44 մլն դրամ, իսկ շուրջ 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի կառուցման համար՝ 30 մլն դրամ։
Սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ջրագիծ, որի համար հատկացվել է 100 մլն դրամ։ Բնակավայրում կառուցվել է նաև զբոսայգի։
«Միլիարդավոր դրամների ներդրում է իրականացվում Լորուտում, և գյուղն իսկապես փոխում է իր դիմագիծը։ Ովքեր նախկինում Լորուտ են եկել, միայն նրանք կհիշեն, թե ինչ վիճակում էին ճանապարհները։ Այսօր արդեն այստեղ այլ պատկեր է, իսկ նորակառույց՝ 1.6 մլրդ դրամ արժեքով կրթահամալիրը շքեղ է և ամբողջությամբ նոր միջավայր է ստեղծելու երեխաների համար»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև Լորուտի հետագա զարգացման ծրագրերը՝ մասնավորապես ներգյուղական ճանապարհների բարեկարգման և բնակավայրում առկա այլ խնդիրների լուծման ուղղությամբ։
Մանրամասները՝



