Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռին փոխում է դիմագիծը, Լոռին առաջ է սլանում»․ Լոռու մարզպետ

15.09.2026



Շուրջ 2 մլրդ դրամ արժողությամբ Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը սեպտեմբերից գործում է։
Նորակառույց կրթահամալիրում ուսումնական տարին մեկնարկել է նոր պայմաններում։ Դպրոցի ուսուցիչների 80 տոկոսն ատեստավորված է։
Լոռու մարզպետը հերթական անգամ դպրոց է այցելել։ Նա շրջել է կրթահամալիրում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին, դպրոցի առօրյային։
Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի կառուցումը Լոռու մարզում վերջին տարիներին իրականացվող խոշոր կրթական ծրագրերից է։ Նոր կրթահամալիրի ստեղծման գործում իր ներդրումն ունեցած շինարարին մարզպետը շնորհակալություն է հայտնել՝ որակյալ աշխատանքի և պետականաշինության գործում իր ներդրումն ունենալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-15 15:16:45