Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ալավերդին տասնամյակներ սպասել է այս օրվան». Լոռու մարզպետ
30.09.2026
Ալավերդում հիմնանորոգվում և ասֆալտապատվում են Զորավար Անդրանիկի և Սպանդարյան փողոցները, որոնք կապում են քաղաքի 6 թաղամասերը։
Ներդրվում է 640 մլն դրամ։ Արդեն փոխարինվել են ստորգետնյա հեղեղատար և կոյուղագծերը, արտաքին լուսավորության լարերն անցկացվել են գետնի տակ։ Փոխարինվել են նաև հենասյուներն ու լուսատուները։
Փողոցներում տեղադրվել են նոր եզրաքարեր, առաջիկայում կսալարկվեն մայթերը։
Ճանապարհը կասֆալտապատվի երկշերտ՝ ընդհանուր 10 սմ հաստությամբ։ Կկատարվեն անհրաժեշտ գծանշման աշխատանքներ, ինչպես նաև կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
«Ալավերդին տասնամյակներ սպասել է այս օրվան»,- շրջայցի ընթացքում նշել է Լոռու մարզպետը:
Մանրամասները՝



