Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
30.09.2026
Վանաձորի թիվ 2 դպրոցում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով՝ 260 մլն դրամ արժեքով։
Դպրոցում սովորում է շուրջ 250 աշակերտ։
Վանաձորում շարունակվում է դպրոցների հիմնանորոգման և վերակառուցման լայնածավալ գործընթացը։ Մարզկենտրոնում դպրոցաշինության ծրագրերն ընդգրկում են 17 դպրոց․ դրանցից մի քանիսում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուս դպրոցներում շարունակվում են։
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով դպրոց է այցելել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Դպրոցները մեկ առ մեկ դառնում են ժամանակակից, գեղեցիկ կրթօջախներ՝ անցյալում թողնելով փլատակները»,- նշել է մարզի ղեկավարը։
Մանրամասները՝



