Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Լոռու մարզային փուլը

30.09.2026

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին՝ Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում (ք. Վանաձոր, Հերացու 24)։
Մրցաշարին կարող են մասնակցել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները՝ երկու տարիքային խմբով.
• 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թթ.,
• 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թթ. ծնված աշակերտներ։
Մարզային փուլի արդյունքներով կձևավորվի Լոռու մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին։
Եզրափակիչ փուլի մրցանակներ՝
• 1-ին տեղ՝ 4,000,000 դրամ՝ թիմին, ինչպես նաև 150,000-ական դրամ՝ 8 մասնակիցներին և 150,000 դրամ՝ թիմի պատասխանատուին,
• 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ՝ թիմին, 100,000-ական դրամ՝ 8 մասնակիցներին և 100,000 դրամ՝ թիմի պատասխանատուին,
• 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ՝ թիմին, 75,000-ական դրամ՝ 8 մասնակիցներին և 75,000 դրամ՝ թիմի պատասխանատուին։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/374

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-30 15:54:28