Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան. ,,Մի քանի անպարտաճանաչ հարկատուների պատճառով կարող է տուժել ողջ համայնքը,, 19.03.2013

Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախ և առաջ անդրադարձավ մարզի մի շարք համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են ծագել, քանի որ համայնքներից մի քանիսը համակարգերի տեղադրման նպատակով համայնքային բյուջեով գումարներ չեն նախատեսել: Մարզպետն առաջարկեց խորհրդակցություն հրավիրել նշված համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ ծագած խնդիրները հարթելու նպատակով:

Ամփոփվեց ռուսերեն լեզվով ասմունքի  ,,Կենդանի դասական,, մարզային մրցույթը

Ամփոփվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մարզային մրցույթը 18.03.2013

Լոռու մարզպետարանում օրերս անցկացվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մրցույթ, որին մասնակցեցին մարզի դպրոցական փուլերում հաղթած 7-րդ դասարանի աշակերտները: Մրցույթը անցկացվեց ՀՀ ԿԳ նախարարության, ,,Ռոսսոտրուդնիչեստվո,, կազմակերպության և Երևանում Մոսկվայի տան նախաձեռնությամբ:

Սեմինար՝ նվիրված միգրացիայի կարգավորմանը 17.03.2013

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ հետ համագործակցությամբ կազմակերպում է իրազեկման հանդիպումներ և սեմինար-քննարկումներ: Միջոցառումների նպատակն է միգրացիայի ոլորտում լիազորություններ ու գործունեություն իրականացնող պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններին, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին ծանոթացնել միգրացիայի ոլորտում ՀՀ կողմից վարվող քաղաքականության առանձնահատկություններին, նոր զարգացումներին, ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների շրջանակներում ձևավորված նոր իրողությունների ու համագործակցության խնդիրներին, ՀՀ-ից միգրացիայի, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման և կարգավորման խնդիրներին: Լոռու մարզում սեմինարը կանցկացվի ս/թ մարտի 20-ին` ժ. 11-ից Լոռու մարզպետարանի դահլիճում:

Լեռնապատ համայնքն ունի հրատապ լուծում պահանջող խնդիրներ 16.03.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը աշխատանքային հերթական այցով Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքում էր: Նա քաջածանոթ է համայնքի խնդիրներին: Գյուղի մանկապարտեզն այժմ չի գործում ցրտի պատճառով: Մանկապարտեզը ժամանակին կաթսայատուն է ունեցել, տնակը ջեռուցվել է: Հիմա չի տաքացվում, ջրամատակարարումը խափանված է՝ արդեն մի քանի տարի: Գյուղի մանկապարտեզի քարե շենքը երկրաշարժի ժամանակ է քանդվել, 1989-ին նախակրթարանը մի կերպ տեղավորվել է փայտաշեն, անհարմար տնակում, ուր մինչ օրս գործում է: Մանկապարտեզը աշխատում է ընդամենը մի քանի ամիս՝ մայիսից հոկտեմբեր: Այն առավելագույնը 25 երեխա կարող է ընդունել: Տնօրենը համոզված է՝ նախակրթարանի վերակառուցման դեպքում հաճախող փոքրիկների թիվն անհամեմատ կավելանա: Համայնքի նոր ղեկավար Սարիբեկ Աբազյանը ևս մանկապարտեզի կառուցման հետ մեծ հույսեր է կապում: Նոր նախակրթարանի համար նույնիսկ նախնական տեղն է որոշվել:

Լոռու մարզային փրկարարական վարչությունը նախազգուշացնում է 15.03.2013

Մարտի 15-ից 17-ը Հայաստանի Հանրապետության և Լոռու մարզի տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, իսկ մարտի 17-ի գիշերը՝ լույս 18-ին, տեղումներ` անձրևի տեսքով, որի ընթացքում հնարավոր է գետերում և գետակներում ջրի մակարդակի բարձրացում: Երեկ, ինչպես նաև այսօր ու վաղը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ մարտի 12-ի համեմատ մոտ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին կտատանվի՝ լեռնային շրջաններում՝ +11...+16 ասիճան, Լոռում՝ +17…+22 աստիճան:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 14.03.2013

Լոռու մարզպետի որոշմամբ քաղաքացիների ընդունելության օրեր են սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ հինգշաբթի օրերը: Մարտի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Քաղաքացիներին հուզող հարցերը լսեց Ա. Նալբանդյանը: Ընդունելությանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Շուրջ 40 քաղաքացիներ ներկայացրին իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին առոջապահական, բնակարանային խնդիրներին, ավանդների փոխհատուցմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27