Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 25.12.2012

2012թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին «Լոռու ժամանցի կենտրոնում» (ք.Վանաձոր, երկաթուղային այգի) տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով. 1. Մարզի համայնքների բյուջեների 2012 թվականի անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման և կուտակված աշխատավարձերի պարտքերի մասին: (Զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյան) 2. Մարզում 2012 թվականին կատարված աշխատանքների մասին: (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյան)

Տարեվերջյան վերջին ջանքերը 24.12.2012

Դեկտեմբերի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացնելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, տեղեկացրեց, որ դեկտեմբերի 21-ի դրությամբ հավաքագրված 110 մլն դրամ սեփական եկամուտը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 55,6 տոկոսը, 50 մլն դրամ գույքահարկը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53, և հողի հարկը` նախորդ տարվա 64 տոկոսը:

Փոխհամագործակցության նոր  հեռանկարներ

Փոխհամագործակցության նոր հեռանկարներ 18.12.2012

Դեկտեմբերի 9-13-ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’ Ազյուր մարզում: Մարզի լրագրողների հետ հանդիպմանը Ա. Նալբանդյանն ընդհանուր առմամբ այցը բարձր գնահատեց` նշելով, որ երկու մարզերի միջև հաստատված գործակցությունն այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերից լավագույններից մեկն է:

Մարզպետի խորհրդակցությունում 17.12.2012

Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզ կատարած աշխատանքային այցից հետո դեկտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նշեց, որ այցը բավականին արդյունավետ է եղել, երկու մարզերի միջև կնքվել է հուշագիր: Համագործակցություն կհաստատվի հատկապես անասնապահության զարգացման ուղղությամբ:

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ու Մ Ե Ն Ք 07.12.2012

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Ամփոփվեցին միամսյակի արդյունքները

Ամփոփվեցին միամսյակի արդյունքները 06.12.2012

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն էր: Այդ կապակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նախաձեռնությամբ վերջին տարիներին հայտարարվում է հաշմանդամներին նվիրված միամսյակ, որի շրջանակներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 6-ին, Վանաձորի «Օրրան» կազմակերպությունում անցկացվող մարզային հանձնաժողովի նիստում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ Հաշմանդամների միջազգային օրվան` նշելով, որ այդ օրն ավելի են կարևորվում նրանց վերաբերող հիմնախնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24