Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 26.11.2012

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախևառաջ անդրադարձավ 2013 թվականի համայնքային բյուջեների նախնական քննարկման աշխատանքներին:

Համայնքների նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Վանիկ Ասատրյանը: 23.11.2012

Նոյեմբերի 21-ին և 22-ին Լոռու մարզի մի շարք համայնքներում եղան և նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Վանիկ Ասատրյանը: (տեսանյութ)

      Մարզպետը շնորհավորեց համայնքների  նորընտիր ղեկավարներին

Մարզպետը շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին 22.11.2012

ՏԻՄ ընտրություններից հետո մարզի 18 համայնքներ ունեցան նոր ղեկավարներ և նրանց պաշտոնավարումը սկսվել է նոյեմբերի 21-ից: Այս առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եղավ Տաշիր և Ստեփանավան քաղաքային համայքներում, որտեղ նոր քաղաքպետեր են ընտրվել, ինչպես նաև Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի մի շարք համայնքներում պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքներին:

Քննարկեցին ծրագրային հարցեր

Քննարկեցին ծրագրային հարցեր 21.11.2012

Նոյեմբերի 19-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն և պայմանագրային կառավարիչ Պատրիկ Լորենը հանդիպեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ քննարկելու 2013-2014 թվականների ընթացքում Լոռու մարզի բնակավայրերում իրականացվող ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ երկու տարիների ընթացքում ջրագծերի բարելավման ծրագրում կընդգրկվեն նաև Սպիտակ, Ախթալա քաղաքային համայնքները։ Այսպիսով` մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում գերմանական բանկի աջակցությամբ ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներ կկատարվեն: Նա համառոտ ներկայացրեց այս տարվա ընթացքում կատարվող աշխատանքները: Ըստ Պ. Լորենի՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, հարակից գյուղական համայնքներում:

Առայժմ ավելի քան 10 մլն դրամ «Համահայկական հիմնադրամին» 20.11.2012

Նոյեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց Լոռու մարզային « Դրամահավաք-մարաթոն- 2012»-ը: Այն նախատեսվում է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Լոռու մարզային դրամահավաքը ավելի քան 10 տարի կազմակերպվում է «Լոռու դպրոց» հիմնադրամի միջոցով:

«Բաց դռների օր» Վանաձորի բժշկական կենտրոնում 19.11.2012

Նոյեմբերի 21-ին և 22-ին ժամը 11.00-ից «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ( «Նարեկ») Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր- ԵԴԱԻ-ի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի մանկաբույժ, մանկական ուրոլոգ, մեծահասակների ակնաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ մասնագետների կողմից այցելուներին ցուցաբերվելու է բժշկական անվճար օգնություն

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24