Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստացվեց ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը

Ստացվեց ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը 13.03.2013

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությանգյուղական համայնքներին սուբսիդավորման սկզբունքով, մատչելի գներով տրվում է ազոտական պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու: Այս տարի գարնանացանի համար Լոռու մարզի 85 համայնքների կտրամադրվի 2500 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ 104 համայնքների՝ 1000 տոննա դիզելային վառելիք:

Ա. Նալբանդյանը շնորհավորեց համայնքների կին ղեկավարներին, ավագանու անդամներին

Ա. Նալբանդյանը շնորհավորեց համայնքների կին ղեկավարներին, ավագանու անդամներին 07.03.2013

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իր աշխատասենյակում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզի համայնքների կին ղեկավարներին՝ Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանին, Ձյունաշող համայնքի ղեկավար Յանա Գրիգորյանին, Դաշտադեմ համայնքի ղեկավար Մարինե Խռոյանին, Պաղաղբյուր համայնքի ղեկավար Արուսյակ Դումիկյանին, Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանին, Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջևային, ինչպես նաև համայնքների ավագանու կին անդամներին: Մարզպետն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց կանանց դերակատարությունը համայնքային խնդիրների լուծման գործում, նրանց զգալի ներդրումը հասարակական-քաղաքական կյանքում:

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ Առկա խնդիրները վեր հանելու նպատակով

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ Առկա խնդիրները վեր հանելու նպատակով 06.03.2013

ՀՀ վերահսկիչ պալատը 2010-2012թթ. Լոռու մարզի համայնքներում՝ աղբահանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու նպատակով կատարել է ուսումնասիրություններ: Մարզում աղբահանություն է իրականացվում 8 քաղաքային և 33 գյուղական համայնքներում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 04.03.2013

Մարտի 8-ի կապակցությամբ անակնկալներ են սպասվում Մարտի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը առաջնահերթ ուշադրություն

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը առաջնահերթ ուշադրություն 01.03.2013

Փետրվարի 28-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ և ֆիզդաստիարակության ուսուցիչներ:

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան  հաշվետվությունը

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը 28.02.2013

Փետրվարի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, դպրոցների, առողջապահական հիմնարկների տնօրեններ, պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր` Լոռու մարզպետի 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Մինչ հաշվետվությանը ներկայացնելը ցուցադրվեց նախորդ տարվա ընթացքում մարզում տարբեր բնագավառներում կատարված աշխատանքների մասին պատմող ՙՖորտունա՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը:(Տեսանյութ)

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27