Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն. ամփոփվում են միամսյակի արդյունքները 04.12.2012

Հաշմանդամների միամսյակի շրջանակներում դեկտեմբերի 6-ին ժամը 14-ին «Օրրան» կենտրոնում տեղի կունենա «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը», որի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ միամսյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին, իրենց գործունեության մասին տեղեկություններ կհաղորդեն հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, տեղի կունենա միամսյակին նվիրված «Հաջողակ պատմություն» խորագրով մրցույթի ամփոփում, կանցկացվեն՝ հաշմանդամների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, «Կլոր սեղան» լրատվամիջոցների համար, Լոռու մարզպետի շնորհակալագրերի հանձնում, գեղարվեստական մաս:

Ժամանակը կարճ է, անելիքները՝ շատ 03.12.2012

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նշանակման կապակցությամբ նա շնորհավորեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին և հույս հայտնեց, որ 6 տարիների աշխատանքային փորձը Լոռու մարզպետարանում և երիտասարդական ավյունը կնպաստեն գործառույթների լիարժեք իրականացմանը:

Առողջապահական համակարգի առողջացումը գերակա ուղղություն է

Առողջապահական համակարգի առողջացումը գերակա ուղղություն է 02.12.2012

Պետբյուջեից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի գերակա ուղղություններից մեկը առողջապահական համակարգի առողջացումն է: Այդ նպատակով մի շարք բուժհաստատություններ են ներգրավվել ծրագրում: Նոյեմբերի 30-ին մարզպետ Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի և քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ եղավ մարզի մի շարք առողջապահական հիմնարկներում, ուր իրականացվում են շինաշխատանքներ:

Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի այցը Սպիտակ

Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի այցը Սպիտակ 01.12.2012

Նոյեմբերի 30-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Անգնահատելի   նվեր ծննդատներին

Անգնահատելի նվեր ծննդատներին 28.11.2012

Ստեփանավանի ծննդատանը լույս աշխարհ եկած նորածինների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` նորածնային մահացության կրճատմանն ուղղված ծրագիրը, ընդլայնելով իր աշխարհագրությունը, հասել է նաև Լոռու մարզ` Ստեփանավանի և Սպիտակի ծննդատներ:

 Աշնանային զորակոչի առաջադրանքը կկատարվի անվերապահորեն

Աշնանային զորակոչի առաջադրանքը կկատարվի անվերապահորեն 27.11.2012

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված 2012 թ. աշնանային զորակոչի ընթացքին: Մասնակցում էին Լոռու մարզպետը, տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզի մի շարք մեծ համայնքների ղեկավարներ, տարածաշրջանային զինկոմներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24