Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները կհարստացվեն

03.03.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ «Պատմամշակութային ժառանգության կենտրոնի» փոխտնօրեն, պրոֆեսոր, հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանի հանդիպումը խոստումնալից ձեռնարկումների մեկնարկ կանխորոշեց: Հնագետը, ով ծնունդով վանաձորցի է, ի թիվս այլ հնավայրերի, շուրջ 17 տարի ղեկավարում է նաև Լոռի Բերդի պեղումները, և ցանկություն հայտնեց մարզում տուրիզմի զարգացմանը նպաստելու նպատակով ծրագիր իրականացնել Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ Լոռի Բերդի գտածոները թանգարանին նվիրելու, նոր ցուցադրություններ կազմակերպելու, եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կատալոգ հրատարակելու նպատակով:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը ողջունեց հնագետի նախաձեռնությունը: Այդ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ գործնական քայլեր անելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59