Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվեցին   2013 թ. տարեկան միջոցառումները

Հաստատվեցին 2013 թ. տարեկան միջոցառումները 27.02.2013

Փետրվարի 26-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը:

Ոչ՛ աղտեղությանը 26.02.2013

Դարպաս համայնքի և Վանաձորի վարչական տարածքների հատման կետում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, «Դարպասի ճալա» կոչվող տարածքը վերածվել է ապօրինի աղբավայրի. այս մասին ահազանգում են Դարպաս համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը: Դիմելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին` նրանք խնդրել են հարցին լուծում տալ: Մարզպետն անմիջապես արձագանքել է բնակչության մտահոգությանը: Փետրվարի 25-ին նա հրավիրել էր խորհրդակցություն` շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Ոչ մի պատճառաբանություն՝ հարկերի հավաքագրման առումով 25.02.2013

Փետրվարի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:

Փետրվարի 26-ին ժամը 15-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Օրակարգում 24.02.2013

1. Ամփոփ տեղեկատվություն հանձնաժողովի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին: /Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/ 2. Տեղեկատվության տրամադրում մարզի զբաղվածության կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող աշխատանքների և գործատուների հետ համագործակցության մասին: /Զեկ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի > Վանաձորի մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյան/ 3. Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: /Զեկ.` ՀՈՒԱ ազգային Հանձնաժողովի անդամ, > ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան, «Սեյվ դը չիլդրեն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջինա Սարկիզովա/ 4. Հանձնաժողովի անդամ ունեցող կազմակերպությունների /մարզային գրադարան, ՀԿ-ներ, հիմնադրամ/ կողմից 2012թ. ընթացքում կատարված աշխատանքների վեր

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 23.02.2013

Որոշ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում առավոտից շրջանառվում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պաշտոնից արդեն հրաժարական է տվել: Մինչդեռ այդ հարցը կքննարկվի առաջիկայում:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: 22.02.2013

Փետրվարի 22-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27