Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի դիտարկմամբ` լուրջ ուսումնասիրության կարիք ունի հարկերի և տեղական տուրքերի հավաքագրման գործընթացը 14.01.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարի 14-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քանի որ այս տարվա առաջին խորհրդակցության ընթացքում 2012-ի սեփական եկամուտների հավաքագրումը հանգամանորեն չէր քննարկվել, ուստի ոլորտին անդրադարձ կատարվեց առավել մանրամասնությամբ:

Մարզպետը շնորհավորեց շնորհալիներին

Մարզպետը շնորհավորեց շնորհալիներին 11.01.2013

Հունվարի 11-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագրեր ու դրամական պարգևներ հանձնեց Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Պողոսյանին՝ 2012թ. տարեվերջին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում Ուվայսար Սայթինի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում երրորդ տեղ գրավելու, և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Օվսաննա Այվազյանին՝ Բալթյան ու ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի 9-րդ միջազգային օլիմպիադայում երրորդ տեղ գրավելու համար։

Տարվա առաջին խորհրդակցությունը գերհագեցված էր 09.01.2013

Լոռու մարզպետի 2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը անսովոր էր իր տևողությամբ՝ մոտ 3 ժամ, սովորականից երեք անգամ ավելի:Պատճառը ևս անսովոր էր. այս խորհրդակցությանը զեկուցումով հանդես եկան բոլոր վարչությունների ու բաժինների ղեկավարները, որոնք հանգամանալից խոսեցին 2012թ. հիմնական ձեռքբերումների, նաև թերացումների ու բացթողումների մասին: (Տեսանյութ)

Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով

Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով 02.00.2013

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Ալավերդու մշակույթի պալատում: Միջոցառման նախաձեռնությունը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի և տեղի արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Քրիստինե Երիցյանինն էր:

Անցնող տարում Լոռու մարզում իրականացվել են զարգացման բազմաթիվ ծրագրեր

Անցնող տարում Լոռու մարզում իրականացվել են զարգացման բազմաթիվ ծրագրեր 28.12.2012

Դեկտեմբերի 27-ին Վանաձորի ՙԼոռի՚ ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի 2012-ի վերջին նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի համայնքների բյուջեների 2012 թ. անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման և կուտակված աշխատավարձերի պարտքերի մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը:

Պարգևատրվեցին լրագրողները

Պարգևատրվեցին լրագրողները 27.12.2012

Լոռու մարզպետարանում ամփոփվեց 2012թ. լրագրողական լավագույն հրապարակումների համար սահմանված մրցույթի արդյունքները, եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորագեր եւ պարգեւներ հանձնեց մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24