Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 04.03.2013

Մարտի 8-ի կապակցությամբ անակնկալներ են սպասվում Մարտի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը առաջնահերթ ուշադրություն

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը առաջնահերթ ուշադրություն 01.03.2013

Փետրվարի 28-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ և ֆիզդաստիարակության ուսուցիչներ:

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան  հաշվետվությունը

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը 28.02.2013

Փետրվարի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, դպրոցների, առողջապահական հիմնարկների տնօրեններ, պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր` Լոռու մարզպետի 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Մինչ հաշվետվությանը ներկայացնելը ցուցադրվեց նախորդ տարվա ընթացքում մարզում տարբեր բնագավառներում կատարված աշխատանքների մասին պատմող ՙՖորտունա՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը:(Տեսանյութ)

Հաստատվեցին   2013 թ. տարեկան միջոցառումները

Հաստատվեցին 2013 թ. տարեկան միջոցառումները 27.02.2013

Փետրվարի 26-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը:

Ոչ՛ աղտեղությանը 26.02.2013

Դարպաս համայնքի և Վանաձորի վարչական տարածքների հատման կետում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, «Դարպասի ճալա» կոչվող տարածքը վերածվել է ապօրինի աղբավայրի. այս մասին ահազանգում են Դարպաս համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սամվել Ավետյանը: Դիմելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին` նրանք խնդրել են հարցին լուծում տալ: Մարզպետն անմիջապես արձագանքել է բնակչության մտահոգությանը: Փետրվարի 25-ին նա հրավիրել էր խորհրդակցություն` շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Ոչ մի պատճառաբանություն՝ հարկերի հավաքագրման առումով 25.02.2013

Փետրվարի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24