Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց շախմատի դպրոցականների Լոռու մարզային առաջնությունը

09.03.2016

 Լոռու մարզի շախմատի դպրոցականների առաջնության եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 7-ին՝ Վանաձորի շախմատի մարզադպրոցում: Տարիքային տարբեր խմբերում հանդես եկան մարզի բոլոր քաղաքները ներկայացնող շուրջ 300 պատանիներ և աղջիկներ: Մինչև 10 տարեկան տղաների պայքարում հաղթողի կոչմանն է արժանացել Դավիթ Գասպարյանը, 2-րդ տեղ է զբաղեցրել Հայկ Օհանյանը, մրցանակային եռյակը եզրափակել է Արամ Իշխանյանը: Նշված շախմատիստներին կմիանան ևս 9-ը մարզիկներ, ովքեր կմասնակցեն Հայաստանի դպրոցականների առաջնությանը՝ Երևանում կայանալիք կիսաեզրափակիչ փուլին: Մինչև 12 տարեկանների մրցապայքարի առաջին երեք տեղերում էին համապատասխանաբար Սարգիս Սարգսյանը, Կարեն Այվազյանը և Արարատ Ղաբուզյանը, այս տարիքային խմբում ևս Երևանում հանդես կգան 12 շախմատիստներ: 16 տարեկանների պայքարում հաղթեց Սերյոգա Գասպարյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Արծրուն Հովասափյանը (Ստեփանավան) և Վահե Սմբատյանը: Նշված երեք շախմատիստներին կմիանան 5 մարզիկներ և կմեկնեն Երևան: 16 տարեկանների մրցումներում հաղթող ճանաչվեց Արտյոմ Հովասափյանը (Ստեփանավան), Հովհաննես Կարապետյանը և Թորոս Իսկանդարյանը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Մրցանակային եռյակին կմիանան 4 շախմատիստներ և կմեկնեն Երևան: Աղջիկների պայքարում առաջին տեղ է գրավել Քրիստինե Սմբատյանը, Սրբուհի Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ Հասմիկ Քոչինյանը եզրափակել է մրցանակային եռյակը: Լոռու մարզպետ, Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նալբանդյանի կողմից մրցանակակիրներին պարգևատրեցին շախմատի մարզադպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանը, շախմատի ակումբի տնօրեն Արարատ Հովհաննիսյանը և ֆեդերացիայի փոխնախագահ Գառնիկ Ներսիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59