Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեցին մարզի վաստակաշատ կանայք

09.03.2016

 Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով այս տարի ևս Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Հրավիրվել էին կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած 28 մտավորական կանայք: Նրանց շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի հետ միասին աղոթք հնչեցրին առ Աստված, ապա սրբազանն իր օրհնությունը հղեց՝ հայ կանանց մաղթելով տոկունություն, դժվարությունները հաղթահարելու համբերատարություն, սիրված և գնահատված լինելու երջանկություն:
Մարզպետն իր ջերմ շնորհավորանքի խոսքն ասաց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
- Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու ձեր կարևոր առաքելությունն ու մեծ դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում: Ձեր ներկայությունն իսկ դրականորեն փոխում է մթնոլորտը՝ բոլորին դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական,-ասաց Արթուր Նալբանդյանը՝ մաղթելով նրանց ընտանեկան ջերմություն և հաջողություններ, հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը մշատապես զգալու և վայելելու երջանկություն:
Կանանցից ոմանք երախտագիտություն հայտնեցին մարզպետին իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ջերմ վերաբերմունքի համար:
Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց հարգարժան կանանց: Նրանց համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել: Ներկաները վայելեցին նաև գեղեցիկ երաժշտություն՝ ջութակահարուհի Նաիրա Գրիգորյանի կատարմամբ՝ Գայանե Գրիգորյանի դաշնամուրային ուղեկցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59