Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերի 17-ը  ուսանողների  միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է 17.11.2012

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը մարզի ուսանողությանը

Մեկնարկել է հաշմանդամության հիմնահարցերի միամսյակը 16.11.2012

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը նոյեմբերի 15-ին անցկացրեց ի հերթական նիստը: Ինչպես հայտնի է, հաշմանդամների հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Ինչպես նշեց մարզային հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, միամսյակի շրջանակներում մարզում ևս կիրականացվեն մի շարք միջոցառումներ` կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատանքների, արվեստի գործերի ցուցադրություններ, համերգներ, թեքահարթակների կառուցում, կրթական հաստատություններում պայմանների հարմարեցում, մատչելի միջավայրի ստեղծում, տարաբնույթ ծրագրեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ և այլն: Նա ակտիվ մասնակցության կոչ արեց բոլոր կառույցներին և նշեց, որ լավագույն ծրագրերը կխրախուսվեն և կլուսաբանվեն:

Անվճար բժշկական օգնություն եւ խորհրդատվություն՝ Վանաձորում 15.11.2012

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացվում է «Բաց դռների օր» ծրագիր: Նոյեմբերի 14 և 15-ին նմանատիպ ակցիա անցկացվեց Վանաձորի թիվ 1 համաբուժարանում: Վանաձորում էին Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկները:

Մինչեւ 2014 թվականի ավարտը առողջապահության ոլորտում այլեւս խնդիրներ չենք ունենալու 12.11.2012

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք-2012»-ը, որի ընթացքում հանգանակված գումարները կտրամադրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2012»-ին: Ինչպես նշվեց, դեռևս 15 օր առաջ նամակներ են ուղարկվել մարզի ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկատերերին, բանկերին` մարաթոնին ակտիվորեն մասնակցելու նպատակով, սակայն դեռևս որևէ արձագանք չի եղել:

Ալավերդին՝ լավագույն մշակութային համայնք

Ալավերդին՝ լավագույն մշակութային համայնք 11.11.2012

Նոյեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար կազմակերպվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունում «Մշակութային լավագույն համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդի քաղաքը: Շնորհավորում ենք, մաղթում նոր հաջողություններ քաղաքի կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Նոյեմբերի 10-ը ՀՀ Տեղական ինքնակառավարման օրն է

Նոյեմբերի 10-ը ՀՀ Տեղական ինքնակառավարման օրն է 10.11.2012

Տոնական օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ողջույնն է հղել Լոռու մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին, ավագանու անդամներին նրանց մաղթել արգասաբեր գործունեություն ի բարօրություն համայնքների բնակչության և համայնքային կյանքի բարելավման :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24