Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 17.06.2014

Հունիսի 17-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների հարցերին տեղում սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը: Աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցության, բնակարանային, առողջապահական, կենցաղային հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 15 քաղաքացի:

ՊԱԿԱ-Լոռի համագործակցության շրջանակներում 17.06.2014

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջև 2012թ դեկտեմբերին կնքված 2012-2014թ.թ. համագործակցության համաձայնագրի շրջանակներում, համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, ագրոտուրիզմի և անասնապահության, մասնավորապես՝ ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ:

Աշխատանքային խորհրդակցություն 16.06.2014

Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

«Լոռին իմ աչքերով». օբյեկտիվից այն կողմ

«Լոռին իմ աչքերով». օբյեկտիվից այն կողմ 13.06.2014

Լոռու մարզպետարանի հովանավորությամբ, «Տրոյա Կրեդո» գովազդային գործակալության նախաձեռնությամբ և «Ֆորտունա» հեռուստաընկերության աջակցությամբ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում անցկացվեց «Լոռին իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը: Մասնակիցները մարզի տարբեր համայնքներից էին. Ազգանուշ Մկրտչյանը՝ Ստեփանավանից, Գագիկ Շերմազանյանը, Կորյուն Ասլանյանը, Անի Անդրեասյանը, Լիլիթ Յոլչյանը, Անի Քալաշյանը, Սևակ Կոստանյանը, Վահան Աբրահամյանը, Վլադ Կոստանյանը՝ Վանաձորից, Նունե Աղաջանյանը՝ Եղեգնուտից, Վահե Աղամյանը՝ Թումանյանից, Աննա Վարոսյանը՝ Ալավերդուց և Լյուդմիլա Վելեգանը՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի մարզային փուլի արդյունքները 12.06.2014

ՀՀ Լոռու մարզպետարանում ամփոփվել են 2014թ. «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների մարզային փուլերի արդյունքները:

Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքն ըստ առարկաների 12.06.2014

Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպված «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների և դասվարների՝ «Լավագույն ուսուցիչ» մրցույթում, ըստ առարկաների Լոռու մարզային փուլի հաղթողներ են ճանաչվել ՝ «Ազնվաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվար Լիլիթ Խառատյանը, «Թումանյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանը, «ՀՀ Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականության ուսուցչուհի Նարինե Գոգչյանը և «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի ուսուցչուհի Նառա Ավինյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 11:25:51