Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալեց «Հայ ակնաբուժության նախագծի» ներկայացուցիչներին

17.07.2015

«Հայ ակնաբուժության նախագիծ» հիմնադրամը Լոռու մարզում 2005թ.-ից իրականացնում է «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կատարվել են աչքերի անվճար բժշկական հետազոտություններ բնակչության բոլոր խմբերի համար, որի արդյունքում նախնական ախտորոշման հիման վրա անհրաժեշտության դեպքում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները համապատասխան բուժում ստանալու նպատակով ուղեգրվել են նույն ծրագրի շրջանակներում գործող «Աչքի շարժական հիվանդանոց»: Բուժում են ստացել նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն խիստ կարիք ունեցող քաղաքացիները՝ մարզպետի միջնորդագրերի հիման վրա:
2007թ. «Հայ ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի բժշկական հանրային կրթության և իրազեկման ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ ընտանեկան բժիշկների, ընտանեկան բուժքույրերի և բուժակմանկաբարձական կետերի բուժաշխատողների համար, 29 համայնքների դպրոցներում անց են կացվել աչքի խնամքի վերաբերյալ թեմատիկ դասեր և այլն: Այս տարի «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագիրը Լոռու մարզում մեկնարկեց հունիսի 2-ին՝ Թումանյանի տարածաշրջանից՝ այնուհետև լինելով մարզի բոլոր տարածաշրջանային կենտրոններում: Ներկայում շարժական ակնաբուժարանը Սպիտակ քաղաքում է և իր աշխատանքը մարզում կավարտի հուլիսի 22-ին: Այս տարի՝ մինչ այժմ, մարզում հետազոտվել է 7800 հիվանդ, այդ թվում՝ 5000-ը երեխաներ: Նրանցից 350-ը վիրահատական միջամտության է ենթարկվել, լազերային բուժում է ստացել 100-ը: Հետազոտվածների մի մասը նաև, ըստ անհրաժեշտության, ակնոցներ կստանա:
Հուլիսի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց «Հայ ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության տնօրեն Նունե Եղիազարյանին, ծրագրերի ղեկավար Վարվառա Քալաշյանին և ակնաբույժ Աննա Հովսեփյանին: Կազմակերպության կողմից մարզում իրականացված աշխատանքները ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Մարզպետն իր և ծրագրի շահառու քաղաքացիների անունից երախտագիտություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին այս չափազանց կարևոր ծրագրի իրականացման համար: Նունե Եղիազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գործուն աջակցության և սերտ համագործակցության համար՝ նշելով, որ վերջինս կարևոր խթան է հանդիսանում, որպեսզի հետագայում գործակցությունը շարունակվի և ավելի խոր արմատներ ձգի: Նա տեղեկացրեց, որ «Հայ ակնաբուժության նախագիծ» հիմնադրամը մոտ ապագայում նախատեսում է Սպիտակ քաղաքում ակնաբուժական տարածաշրջանային կենտրոն հիմնել, որը կծառայի ոչ միայն Լոռու, այլև Շիրակի և Արագածոտնի մարզերի ազգաբնակչությանը: Մարզի ղեկավարը «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար շնորհակալագրեր և ծաղկեփնջեր հանձնեց տիկնանց՝ շնորհակալագիր փոխանցելով նաև «Հայ ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության շարժական ակնաբուժարանի համակարգող և վիրաբույժ Ասատուր Հովսեփյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34