Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց՝ Թումանյանի տարածաշրջան

17.07.2015

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ-ի» կողմից այս տարվա ապրիլին հայտարարվեց Ագարակ-Օձուն Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ 5 բաղադրիչով: Աշխատանքների մեկնարկը տրված է. հիմնանորոգվում է Ագարակ-Արևածագի խաչմերուկ՝ 15.7 կմ հատվածը, Արևածագ-Օձուն՝ 6.2 կմ հատվածը և Օձուն-Մ6 ավտոճանապարհի 6.3 կմ հատվածը, Արևածագ-Ծաթեր- Կարմիր Աղեգի (8կմ) և Արդվի-Մղարթ (3.5կմ) գյուղերն իրար կապող ավտոճանապարհները և գյուղամիջյան ճանապարհները: Մարզի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից է: Ծրագրի նախագծային արժեքը 3.5 մլրդ դրամ է: Այն ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, պետական բյուջեից ներդրումը կազմում է 20 տոկոս (700 մլն դրամ): Հիմնանորոգման սկսվելուց ի վեր մարզի ղեկավարը, պարբերաբար, այցելում, շրջայցով ծանոթանում է իրականացվող շինաշխատանքներին:
Հուլիսի 17-ին, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական այցով եղավ Արևածագ-Օձուն (ծրագրի արժողությունը՝ 500 մլն դրամ), Օձուն-Մ6 (800մլն դրամ), Արևածագ-Ծաթեր-Կարմիր Աղեգի և Արդվի-Մղարթ (750մլն դրամ) հատվածներում: Արևածագ-Օձուն հատվածում շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ԲԲԸ-ն, Օձուն-Մ6 հատվածում՝ «Արգիշտի-1» ընկերությունը: Այստեղ հիմնանորոգումը կատարվում է խճային հիմքով, որը կպատվի միաշերտ ասֆալտբետոնյա ծածկով:
Ընդհանուր ծրագրի 4-րդ և 5-րդ բաղադրիչները կազմող՝ վերոնշյալ գյուղերն իրար կապող ավտոճանապարհները և գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգումն իրականացնում է «Ճանապարհ» ԲԲԸ-ն: Մայրուղուց մինչև Օձուն տանող ավտոճանապարհը վերանորոգվում է ավազակոպճային և ցեմենտի միասեռ խառնուրդով, գյուղամիջյան ճանապարհները կպատվեն ասֆալտբետոնյա ծածկով: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակից՝ շինարարներին հորդորելով ժամանակին և բարձր որակով կատարել մարզի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը:
Օրվա վերջում Ա. Նալբանդյանը եղավ նաև Հագվի համայնքում: Այստեղ նա հյուրընկալվեց Արթուր Դանիելյանի բազմանդամ ընտանիքում: Արթուր Դանիելյանը 10 երեխա ունի, որոնցից 8-ն անչափահաս են: Մարզի ղեկավարը ձեռնունայն չէր եկել, նա դրամական աջակցություն ցուցաբերեց ընտանիքին՝ խոստանալով այսուհետ ևս ընտանիքը պահել ուշադրության կենտրոնում: Համայնքի ղեկավարը ևս, ընտանքին կենցաղային իրեր նվիրեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27