Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքներում առկա խնդիրները լուծում են ստանում փուլառփուլ

18.07.2015

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարտ ամսին նախարարությունում հյուրընկալել էր հանրապետության, այդ թվում և Լոռու մարզի համայնքների կին ղեկավարներին՝ նրանց կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորելու նպատակով: Հանդիպման ընթացքում կանայք հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ղեկավարած համայնքներում առկա առաջնային լուծում պահանջող խնդիրները: Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը հանդիպման ընթացքում կարևորել է գյուղում խմելու ջրագծի անցկացման անհրաժեշտությունը, Պաղաղբյուրի գյուղապետ Արուսյակ Դումիկյանը համայնքային ճանապարհի 7կմ հատվածի նորոգումը, Մեղվահովիտի գյուղապետ Համեստ Շահբազյանը՝ համայնքային ճանապարհի բարեկարգման, սպորտային դահլիճի, համայնքապետարանի, բուժկետի կառուցման անհրաժեշտությունը, Դաշտադեմ համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը՝ Տաշիր քաղաքից դեպի գյուղ տանող 10 կմ ճանապարհահատվածի կառուցումը՝ ընդգծելով նաև, որ գյուղի դպրոցը, համայնքապետարանը և բուժկետը զուրկ են շենքային պայմաններից:
Նախարարի հանձնարարությամբ Լոռու մարզի համայնքների կին ղեկավարների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ հուլիսի 17-ին քննարկում կազմակերպվեց Լոռու մարզպետարանում, որը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նա նշեց, որ քննարկման առարկա դարձած հարցերն ընդգրկված են մարզի՝ առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկում և գտնվում են մարզի ղեկավարի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Փոխմարզպետի հավաստմամբ հետևողական աշխատանքներ են տարվում, ըստ առաջնահերթության, պետական և մասնավոր ներդրումների միջոցով այդ խնդիրներին լուծում տալու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27