Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթող են ճանաչվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաներից խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Պարգև Ավետիսյանը և Արթուր Ղազարոսյանը

16.07.2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի «Լավագույն աշակերտ» անվանակարգում ամենամյա մրցանակաբաշխության մրցույթի ամփոփիչ փուլը տեղի ունեցավ 2015թ. հունիսի 25-ին Լոռու մարզպետարանում՝ ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաներից խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի և ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի կողմից ներկայացված 10-ական աշակերտների մասնակցությամբ:
Մրցույթի արդյունքում Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաներից խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից հաղթող են ճանաչվել 11-րդ դասարանի աշակերտ Պարգև Ավետիսյանը և 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Ղազարոսյանը: Հաղթողները աշնանը ՀՀ նախագահի կողմից կստանան մրցանակ և դրամական պարգև:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:11:14