Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ծիծեռնակ» ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվեցին մարզի ղեկավարը և Գուգարաց թեմի առաջնորդը

17.07.2015

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ` մեծ շուքով տեղի ունեցավ «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամառային ճամբարի  բացման արարողությունը, որին ներկա էին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ պատասախանատու պաշտոնատար անձինք, ճամբարի բարերարները: Սրբազան հոր ջանքերով և մի խումբ բարերարների աջակցությամբ այստեղ վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ճամբարի պայմաններն առավել հարմարավետ են դարձել մանուկների ակտիվ հանգստի կազմակերպման համար: Առաջին հերթափոխով ճամբարում հյուրընկալվել են մանուկներ` Ալավերդուց և Թումանյանի շրջանի 11 համայնքներից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից: Այս տարի ևս ճամբարի գլխավոր գործընկեր «Վորլդ Վիժն» կազմակերպության  հայաստանյան ներկայացուցչությունը մեծ թվով մանուկներ է բերել ճամբար: Ճամբարականները հանդիսավոր տողանով` «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի նվագակցությամբ ազդարարեցին ճամբարի բացումը և ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց թեմակալ առաջնորդը` երախտագիտության և շնորհակալական խոսք ուղղելով ճամբարի բարերարներին և մարզի ղեկավարին՝ մշտական աջակցության համար: Մարզպետն իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերն ուղղեց ներկաներին: Նա սրբազանին, հոգևոր դասին և մանկավարժական կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց հայրենանվեր գործունեության իրականացման համար: Միջոցառման ավարտին հյուրերը ճամբարականների հետ ճաշակեցին մատաղ: Ճամբարն այս տարի ևս իր գիրկը կառնի ավելի քան 1500 երեխայի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ճամբարային ծրագիրը հագեցած է:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34