Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռի Բերդ համայնքի 9 գյուղերում բարեկարգման աշխատանքները շարունակվում են 13.10.2026
ԼոռիԲերդ համայնքի բոլոր 9 բնակավայրերում ապահովվել է արտաքին լուսավորություն, հիմնանորոգվել են համայնքային կենտրոններն ու հանդիսությունների սրահները։ Արտաքին լուսավորության համակարգի ներդրման համար ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ հատկացվել է 114 միլիոն դրամ։ Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև այս փուլում։ 9 բնակավայրերում հիմնանորոգվում են գյուղամիջյան հրապարակները, կառուցվում են մանկական խաղահրապարակներ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է համայնքի բնակավայրեր, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին և բնակավայրերի բարեկարգման ընթացքին։
«Պոզիտիվ եմ բերել ձեզ․ Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզում էինք»․ Արեն Մկրտչյան 13.10.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է #Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և նախադպրոցական կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին։ Մանկապարտեզը նախատեսված է 20-25 երեխայի համար։ Այն հիմնանորոգվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ համայնքի 20 տոկոս համաներդրմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն դրամ։
Լոռի Բերդ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ու բերքի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։ Համայնքում տեղադրվել են 33 հակակարկտային և լոկացիոն կայաններ, որոնց նպատակն է մեղմել կարկուտի պատճառած վնասները և նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 50 մլն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Լոռի Բերդ համայնք է այցելել ծրագրի ընթացքին և իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։
Լոռի Բերդ բնակավայրում վերջին 5 տարիներին իրականացվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման, հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք աշխատանքներ։ Այս ընթացքում բնակավայրում 2,3 կմ ճանապարհ սալարկվել է տուֆ քարով, ասֆալտապատվել է մեկ փողոց։ Ճանապարհաշինական աշխատանքներում, ՀՀ կառավարության և համայնքի համատեղ միջոցներով ներդրվել է շուրջ 90 մլն դրամ։
«Առաջին դեպքն ա, որ մեր քաղաքում սենց գործեր են արվում». Վանաձորի բնակիչ 09.10.2026
Վանաձորում շարունակվում է բազմաբնակարան շենքերի վերելակների արդիականացման գործընթացը։ Քաղաքում արդեն տեղադրվել է 50 նոր, ժամանակակից վերելակ՝ շուրջ 420 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 39/1 շենքի բակ, տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին և զրուցել բնակիչների հետ։
600 մլն դրամ պետական ներդրում՝ Լոռի բերդ ամրոցի պահպանության և վերականգնման նպատակով 09.10.2026
Լոռի Բերդ համայնքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են «Լոռի բերդ» պատմական քաղաքատեղիի մի շարք կառույցների վերականգնման և ամրակայման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է 600 մլն դրամ։ Աշխատանքների շրջանակում վերականգնվել և ամրակայվել են ամրոցի պարիսպների, բաղնիքների հատվածները և եկեղեցին (հասարակական նշանակության կառույցը)։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Լոռի բերդ ամրոց, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին և պատմական հուշարձանի պահպանությանն ուղղված ծրագրի արդյունքներին։ Մարզպետն ընդգծել է նման ներդրումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս կանխելու պատմամշակութային հուշարձանների՝ ժամանակի ընթացքում քայքայումն ու մաշվածությունը։ Իրականացված աշխատանքները կարևոր քայլ են պատմական արժեքների պահպանության, միջնադարյան ժառանգության արժևորման և Լոռու մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման ուղղությամբ։



