Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի նոր ավտոբուսները՝ ժամանակակից հագեցվածությամբ և հարմարավետության նոր պայմաններով
09.11.2026
Ավտոբուսների տեխնիկական առանձնահատկություններն ու ուղևորների հարմարավետության համար նախատեսված պայմանները Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից՝ անմիջապես «Դոնգֆենգ Մոթոր Քորփորեյշն» ավտոարտադրող ընկերության արտադրամասից, ներկայացրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մարզի ղեկավարը նաև փորձնական վարում է իրականացրել՝ անձամբ ծանոթանալով Վանաձորի համար ձեռք բերված նոր ավտոբուսների հարմարավետությանն ու ֆունկցիոնալ հնարավորություններին։
Չինաստանում տեղի է ունեցել նաև 45 նոր ավտոբուսների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Առաջիկայում ավտոբուսները կուղևորվեն Հայաստան՝ համալրելու Վանաձորի հանրային տրանսպորտի համակարգը։
Մանրամասները՝ տեսանյութում



