Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի համար նախատեսված 45 նոր ավտոբուսներն արտադրված են․ երեք օրից կուղևորվեն մարզկենտրոն
06.11.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Վանաձորի համար ձեռք բերված 45 ավտոբուսների մատակարարման գործընթացին առնչվող հարցերի քննարկման և տեղում աշխատանքները համակարգելու նպատակով։
«Ուբեյ նահանգից շնորհավորում եմ վանաձորցիներին․ 45 ավտոբուսներն արտադրված են, երեք օրից կճանապարհվեն մարզկենտրոն»,- հայտնել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Վանաձորի համար նախատեսված 45 ավտոբուսների ձեռքբերման ընդհանուր արժեքը գերազանցում է 4.5 միլիոն ԱՄՆ դոլարը։
Տարիներ շարունակ վանաձորցիներին սպասարկած հնամաշ տրանսպորտային միջոցներին կփոխարինեն նոր, ժամանակակից ավտոբուսները։



