Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը 29.07.2019
Հուլիսի 29-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների: Հանդիմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Հյուրերը տեղեկացրեցին, որ հանրապետության 4 մարզում՝ այդ թվում և Լոռու մարզում, իրականացնում են «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքաների նախարարության գործընկերությամբ:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ներկա գտնվեց Ալավերդու քաղաքապետարանի առաջին հարկում տեղակայված «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը: Գրասենյակը հիմնվել է «MERSI-CORPS», «Համայնքային իրավաբանների միավորում» կազմակերպությունների և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ:

Հուլիսի 25-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ հանդիպում-քննարկումներ անցկացրեցին Գուգարքի տարածաշրջանի Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ այդպիսով ամփոփելով խոշորացման ծրագրերի վերաբերյալ համայնքներում իրականացվելիք իրազեկման աշխատանքների առաջին փուլը:

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այցի շրջանակներում նա հանդիպում ունեցավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:

Մարզպետն ընդունեց «Նյու իդա» ընկերության ներկայացուցիչներին 26.07.2019
Հուլիսի 26-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին, ընկերության գլխավոր ներկայացուցիչ Յուրիկ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ կազմակերպության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հուլիսի 24-ին աշխատանքային այցող եղավ Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լոսաղբյուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր և Լեռնապատ համայնքներում: Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ջրագծի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 28.9 մլն դրամ է, ջրագծի երկարությունը՝ 1850 մետր: Համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մարզպետին տեղեկացրեց, որ ջրագծի կառուցմամբ համայնքային անջրդի հողերի զգալի մասը կդառնան ոռոգելի, ինչի հետևանքով զարկ կտրվի հողագործությանը: