Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունը

26.12.2019

Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ներկայացրեց մարզպետարանի նորանշանակ գլխավոր քարտուղարին: Հիշեցնենք՝ երկու փուլով ընթացած մրցույթի արդյունքում վարչապետի հրամանով այդ պաշտոնն ստանձնել է Արթուր Մխիթարյանը: Անդրեյ Ղուկասյանը հույս հայտնեց, որ Արթուր Մխիթարյանը նույն ջանասիրությամբ կհամակարգի մարզպետարանի աշխատանքները և կապահովի դրական այնպիսի առաջընթաց, որն արձանագրվեց նրա՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար աշխատած ժամանակահատվածում:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ներկայացրեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, որի արդյունքներով Լոռին այս օրերին 10 մարզերի շարքում զբաղեցնում է միջին հորիզոնական: Նրա խոսքով ցածր հավաքագրում ապահոված համայնքների ղեկավարները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ ցուցանիշը կբարձրանա:
Սուբվենցիոն ծրագրերն ամփոփեցին Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը և Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Վերջինիս խոսքով 2019 թվականին Լոռու մարզում իրականացված սուբվենցիոն 56 ծրագրերից 50-ը ամբողջությամբ ավարտված են, որոշ տեղերում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: 5 ծրագիր տեղափոխվել է 2020 թվական, ևս մեկը ավարտին կհասցվի եկող տարի:
Մարզպետը հանձնարարեց իրականացնել ֆինանսավորման գործընթաց բացառապես այն համայնքների մասով, որտեղ աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված թերացումներ չկան: Որոշվեց 2020 թվականին կրկին այցելություններ իրականացնել բոլոր 56 ծրագրերով իրականացված աշխատանքները վերջնականապես գնահատելու և կատարողական եզրակացություններ կազմելու համար:
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը ներկայացրեց ոլորտի ամփոփ արձանագրությունը, որի համաձայն նշված համակարգում զգալի առաջընթաց է արձանագրվել, նկատելիորեն աճել են վճարովի ծառայություններից ստացված ֆինանսական հոսքերը, ներմուծվել են նոր ծառայություններ, 2020 թվականին նախատեսվում է զարգացնել և ամրապնդել ձեռք բերված արդյունքները:
Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց վարչության կատարած աշխատանքից և հանձնարարեց եկող տարվա ընթացքում ոլորտի բարեփոխումներում ցուցաբերել առավել հասցեական մոտեցում:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը ներկայացրեց ոլորտի զարգացման կայուն միտումը, հիշատակելով առավել լուրջ և անհրաժեշտ մի քանի մոտեցումներ:
Անցնող տարվա կատարված աշխատանքներն ամփոփեց նաև գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:
Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզպետարանի աշխատակազմի աշխատանքը՝ խոսելով նաև թերություններից և բացթողումներից: Նա նշեց, որ նոր աշխատանքային տարին հարկավոր է սկսել առավել հավակնոտ, արդյունավետ ու համակարգված մեկնակետից՝ աշխատանքի արդյունքում փոխանցելով կառավարության մոտեցումներն ու ընդհանուր ազդակները և աշխատանքի առանցքում կարևորելով բացառապես մարզի բնակչության շահը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22