Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ակտիվ թեմատիկ քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Լոռու մարզի պատվիրակությունը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ակտիվ թեմատիկ քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Լոռու մարզի պատվիրակությունը 03.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 03.07.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը. Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը. Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով 02.07.2018

Հունիսի 30-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նախևառաջ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, տնօրեն Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեց բուժհաստատությունում, ծանոթացավ պայմաններին և մատուցվող ծառայություններին, ապա զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 02.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին

Մարզպետը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին 02.07.2018

Հուլիսի 2-ին մեկնարկեց 2018թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էր Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները: Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթելու էին եկել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ:

Մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այց կատարեց Դսեղ, Չկալով և Դեբեդ համայնքներ

Մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այց կատարեց Դսեղ, Չկալով և Դեբեդ համայնքներ 29.06.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Դսեղ, Չկալով և Դեբեդ համայնքներ՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մասնակցությամբ: Նա հանդիպումներ ունեցավ և զրուցեց նաև բնակիչների հետ, հաղորդակից դարձավ նրանց խնդիրներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53