Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրենին

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրենին 27.06.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին և թատրոնի տնօրեն Անգեսա Շահնազարյանին:

Ներկայացվեց «Ես եմ» ծրագիրը

Ներկայացվեց «Ես եմ» ծրագիրը 27.06.2018

Հունիսի 27-ին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում ՀՀ զինվորական կոմիսարիատի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում մարզպետարանի պաշտոնյաների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների, այս տարվա շրջանավարտ հանդիսացող զորակոչի ենթակա տղաների ու նրանց ծնողների մասնակցությամբ:

Լոռու մարզպետ.«Դպրոցական խորհուրդները պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին»

Լոռու մարզպետ.«Դպրոցական խորհուրդները պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին» 27.06.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Թումանյանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Մարզպետ Հրանտ Մարգարյանը  Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների  և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները

Մարզպետ Հրանտ Մարգարյանը Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները 26.06.2018

Հունիսի 25-ին մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարներին՝ Թումանյանի համայնքի ղեկավար՝ Լևոն Զավարյանին, Օձունի՝ Արսեն Տիտանյանին, Ախթալայի՝ Արկադի Թամազյանին, Շնողի՝ Դավիթ Ղումաշյանին և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանին:

Մարզպետ Հրանտ Մարգարյանի կարգադրությամբ որոշ բժշկական ծառայությունների սակագներ վերանայվել են

Մարզպետ Հրանտ Մարգարյանի կարգադրությամբ որոշ բժշկական ծառայությունների սակագներ վերանայվել են 26.06.2018

Օրեր առաջ մարզի առողջապահական հիմնարկներում բուժանձնակազմերի հետ հանդիպումների, տարաբնույթ խնդիրների վերաբերյալ քննարկումների արդյունքում, ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքներին՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի կարգադրությամբ՝ որոշ բժշկական ծառայությունների սակագներ վերանայվել են:

Մարզպետը ներկայացրեց նորանշանակ պաշտոնյաներին

Մարզպետը ներկայացրեց նորանշանակ պաշտոնյաներին 26.06.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանին և մարզպետի օգնականներ՝ Մարտուն Կիրակոսյանին և Գառնիկ Սաղաթելյանին: Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմին էր ներկայացվել նախորդ շաբաթ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53