Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵՑԻՆ ՏԱՇԻՐԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

08.01.2020

 Հունվարի 8-ին պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին նաև Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների նորակոչիկները: Նրանց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթելու էր մեկնել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նրան ուղեկցում էր մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: Զորակոչի առիթով հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպվել Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, երիտասարդներին ծառայության էին ճանապարհում աղոթքով, բարեմաղթանքներով, ուրախ երգ ու պարով, ասմունքով:
Նորակոչիկներին իր ջերմ մաղթանքները հղեց Գայանե Մարկոսյանը: Նա տղաներին բարի ծառայություն մաղթեց նաև մարզի ղեկավարի անունից.
- Այսօր, այս պահին ձեր մայրերի շուրթերին աղոթքն է առ Աստված, որ անփորձանք անցնի ձեր երկամյա ծառայությունը ու դուք ողջ-առողջ տուն դառնաք՝ շենացնելու ձեր օջախները: Մայրաբար, քրոջ իրավունքով միանում եմ բոլոր աղոթքներին ու մաղթում, որ հայրենի հողը ամուր լինի ձեր ոտքերի տակ, խաղաղ երկինք մեր երկրին և որ մեր հայրենիքի սահմանները միշտ անառիկ լինեն: Այս հողը մեր նախնիներն արյան գնով պահել ու փոխանցել են մեզ, այն չափազանց թանկ է: Այսօր այն պաշտպանելու հերթը ձերն է, և, վստահ եմ, պատվով կկատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ,-ասաց Գ. Մարկոսյանը՝ միաժամանակ նշելով նաև, որ Նոր Հայաստանում զինվորական ծառայության համար ստեղծված են բարեկեցիկ պայմաններ:
Բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև այլ պաշտոնյաներ: Բոլոր ներկաները աղոթք հնչեցրեցին տղաների անփորձանք ծառայության և երկրի խաղաղության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09