Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետք է լինենք մի թիմ, սակայն միմիայն կրթության ոլորտում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

27.12.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հանդիպեց Ալավերդու թիվ 10, Շամուտ, Կաճաճկուտ և Պրիվոլնոյե համայնքների միջնակարգ դպրոցների նորընտիր և երիտասարդ տնօրենների հետ: Մարզպետը շնորհավորեց կրթական հաստատության երիտասարդ ղեկավարներին, հույս հայտնեց, որ դպրոցներում կնկատվի սպասված առաջընթաց, կլուծվեն ներկա խնդիրները, նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ կբարձրանա կրթության և դաստիարակության որակը:
Նա ընդգծեց, որ որևէ պարտավորություն, կաշկանդվածություն և հատուկ հրահանգներ մարզպետարանի կողմից երբևէ չի հնչելու և մարզպետարան-դպրոց թիմը պետք է ընկալվի բացառապես հանուն կրթության բարելավման և ոչ ավելին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն իր հերթին վստահեցրեց, որ ցանկացած բնույթի աջակցություն տնօրենները կարող են ակնկալել վարչությունից մասնավորապես և մարզպետարանից՝ ընդհանրապես, եթե դա չի հակասում օրենքին և միտված է դպրոցի զարգացմանը բոլոր առումներով:
Տնօրենների խոսքով իրենք տրամադրված են առողջացնելու իրենց վստահված հաստատությունները և պատրաստ են օրենքի շրջանակներում համագործակցելու մարզային իշխանության հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22