Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը շարունակվում է. հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 21-ին

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը շարունակվում է. հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 21-ին 28.02.2019

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլն արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է: Այն մեկնարկել է փետրվարի 23-ին և կշարունակվի մինչև մարտի 13-ը: Բացի ինֆորմատիկա առարկայից, որի մարզային փուլն անցկացվում է Վանաձորի թիվ 5 ավագ ու «Մաթեմատիկային և բնագիտական առարկաների թեքումով հատուկ» դպրոցներում, մյուս բոլոր առարկաներից օլիմպիադաներն անցկացվում են Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում:

Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են 28.02.2019

Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով «Լոռի» ջրօգտագործողների ընկերություն էին այցելել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արշակ Բաղդասարյանը, Ջրային պետական կոմիտեի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ Վաչե Թոկմաջյանը, Ջրպետկոմի ԾԻԳ-ի գրասենյակի էներգետիկայի և պոմպակայանների մասնագետ՝ Վահե Սարգսյանը:

Անկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

Անկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 28.02.2019

Այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն՝ մասնավորապես անդրադառնալով տարվա ընթացքում մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերին, անցկացված միջոցառումներին, հանրային նշանակության վայրերը մատչելի դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ուսուցման ծրագրերին և այլն:

Նպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությունը մարզում զարգացնելու համար. 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են մի շարք ծրագրերՆպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսո

Նպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությունը մարզում զարգացնելու համար. 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են մի շարք ծրագրերՆպաստավոր պայմաններ են ստեղծված գյուղատնտեսո 28.02.2019

Լոռու մարզում 2019 թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացվելու են հետևյալ ծրագրերը. • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույք¬ների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` 12 % տոկո¬սադրույքով: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա¬վայ¬րերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույք¬ների սուբ¬սի¬դավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վար¬կերը տնտե¬սավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով: Ինչպես տոկոսադրույքի, այնպես էլ՝ մայր գումարի համար ֆինան¬սական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս:

Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ներկայացուցիչները

Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ներկայացուցիչները 27.02.2019

Մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակին նվիրված, «Թումանյանը մեզ հետ է» խորագրով հանդիսություն էր կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի գրադարանի մեծ դահլիճում, որտեղ բացվել էր գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքների «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Մինչ այդ հոբելյանական հանձնաժողովի նիստ էր տեղի ունեցել Հովհ. Թումանյանի Թբիլիսիում գտնվող տանը, ուր բացվել էր գրողի հուշարձանը:

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 27.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52