Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

17.12.2019

 Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգից ժամանած իրանցի մի խումբ գործարարների, ովքեր մարզ էին ժամանել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ նահանգ կատարած այցի ժամանակ նրանց ուղղված ուղերձի հետքերով: Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Մազանդարան կատարած այցի ժամանակ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր ունեցել տեղի գործարարների հետ և առաջարկել գալ Լոռի, գործարար կապեր հաստատել լոռեցի տնտեսվարողների հետ, ներդրումային ծրագրեր իրականացնել՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նրանց:
Հանդիպման ընթացքում մետաղական և պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող «Ժյուլբարան» և «Ռոնակ» ընկերությունների ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում մարզի ղեկավարի պատրաստակամությունը վերահաստատեց նաև Գայանե Մարկոսյանը:
-Մարզպետարանն իր ուժերի և առկա հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցելու ներդումային ծրագրերի իրականացմանը Լոռու մարզում, ինչպես նաև գործարար կապերի հաստատմանը տեղի արտադրողների հետ,-ասաց նա:
Հյուրերը նշեցին, որ նախնական շրջանում ցանկություն ունեն իրենց արտադրատեսակների արտահանում և վաճառք իրականացնելու, հետագայում նաև տեղի գործարարների հետ համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու: Փոխմարզպետի առաջարկությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նրանք եղան Վանաձորի «Ավտոգեն Մ» գործարանում՝ ծանոթանալով պայմաններին և սեփականատերերի առաջարկություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53