Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալեց միասնական քննություններում առավելագույն միավորներ հավաքած շրջանավարտներին

Մարզպետը հյուրընկալեց միասնական քննություններում առավելագույն միավորներ հավաքած շրջանավարտներին 17.08.2018

Օգոստոսի 17-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց այս տարի Լոռու մարզում անցկացված միասնական քննություններում միաժամանակ երեք առարկայից առավելագույն միավորներ հավաքած Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Ջուլիա Գասպարյանին, նույն դպրոցի շրջանավարտ, միաժամանակ երկու առարկայից առավելագույն միավորներ հավաքած Արփինե Մկրտչյանին և թիվ 24 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, նույնպիսի արդյունքներ ցուցաբերած Հերմինե Ղարաջյանին:

Որոշ հարցեր կարգավորվեցին հենց տեղում. Մարզպետն աշխատանքային այց կատարեց Քարինջ Վահագնի և Եղեգնուտ համայնքներ

Որոշ հարցեր կարգավորվեցին հենց տեղում. Մարզպետն աշխատանքային այց կատարեց Քարինջ Վահագնի և Եղեգնուտ համայնքներ 16.08.2018

Օգոստոսի 15-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Քարինջ, Վահագնի և Եղեգնուտ համայնքներ: Քարինջ համայնքում մարզպետը ներկա գտնվեց եկեղեցական արարողության: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին (1848թ.) և մատուցվեց Սուրբ Պատարագ: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրների բարերարությամբ:

Հնարավորություններն առկա են, սպասում ենք գործնական առաջարկների

Հնարավորություններն առկա են, սպասում ենք գործնական առաջարկների 16.08.2018

Լոռու մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանը և Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեցին ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար, դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, առևտրի և տնտեսական բաժնի աշխատակից Դավիթ Դիլանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Հարթագյուղ համայնքը կապահովվի ոռոգման համակարգով

Հարթագյուղ համայնքը կապահովվի ոռոգման համակարգով 16.08.2018

Մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը ոռոգման համակարգով ապահովելու հարցը քննարկելու նպատակով հրավիրել էր խնդրով հետաքրրքված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին: Ինչպես ներկայացվեց, նախնական հաշվարկներով գյուղը ոռոգման փակ համակարգով ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 32 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրից օգտվելու դեպքում ֆինանսավորումը պետք է լինի 60/40 սկզբունքով, համամասնաբար պետբյուջեի ու համայնքային բյուջեի ներդրմամբ:

Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ

Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ 16.08.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյան այսօր մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գուգարքի տարածաշրջանի Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ՝ հանդիպումներ անցկացնելով համայնքների ղեկավարների, ավագանու անդաների և բնակիչների հետ: Բազում համայնքում անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնցից ամենառաջանայինը, թերևս, խմելու ջրի հարցն է:

Բերքահավաքի արդյունքները հիմնականում գոհացնում են. փոխմարզպետ Ա. Խաչատրյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի համայնքներում

Բերքահավաքի արդյունքները հիմնականում գոհացնում են. փոխմարզպետ Ա. Խաչատրյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի համայնքներում 15.08.2018

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Գոգարան համայնքներում՝ բերքահավաքի ընթացքին, վերջինիս հետ կապված խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով» պահանջի կատարման ընթացքը քննարկելու նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22