Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնական տարվան ընդառաջ մեկամսյակ կհայտարարվի

Ուսումնական տարվան ընդառաջ մեկամսյակ կհայտարարվի 24.08.2018

Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանությունը սեպտեմբերին նախատեսում է հայտարարել մեկամսյակ, որի շրջանակներում հերթապահություններ կսահմանվեն այն դպրոցներին հարող հատվածներում, որտեղ լուսացույցներ տեղադրված չեն, բացի այդ դպրոցներում կանցկացվեն նաև երթևեկության կանոնների ուսուցման դասընթացներ:

Աշխատանքային այց Լեռնապատ, Նոր Խաչակապ, Ղորսալ, Քարաձոր համայնքներ

Աշխատանքային այց Լեռնապատ, Նոր Խաչակապ, Ղորսալ, Քարաձոր համայնքներ 24.08.2018

Օգոստոսի 23-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Լեռնապատ, Նոր Խաչակապ, Ղորսալ, Քարաձոր համայնքներում, ուր հանդիպում ունեցավ գյուղապետերի, ավագանու անդամների և բնակչության հետ:

Անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստ

Անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստ 24.08.2018

Այսօր անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նա, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ին տեղի ունենալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով ներկայանալու նպատակով սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:

Սեպտեմբերի 8-ին՝ Համապետական շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8-ին՝ Համապետական շաբաթօրյակ 23.08.2018

2018 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի ունենալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով ներկայանալու նպատակով սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 23.08.2018

Օգոստոսի 22-ին մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Սարահարթ համայնքում մարզպետի մասնակցությամբ կայացել է ավագանու ընդլայնված նիստ

Սարահարթ համայնքում մարզպետի մասնակցությամբ կայացել է ավագանու ընդլայնված նիստ 22.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով եղավ Սարահարթ համայնքում, հանդիպեց ավագանու անդամների և բնակիչների հետ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53