Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ 25.12.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց մարզի մշակութային ոլորտի մի քանի երախտավորների, ովքեր անցնող տարվա ընթացքում սերտորեն համագործակցել են մարզպետարանի հետ, մասնակից դարձել կազմակերպված միջոցառումներին:

ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ 23.12.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայողի գրասենյակում 2 փուլով ընթացող մրցույթի արդյունքում Արթուր Ռաֆայելի Մխիթարյանը վարչապետի հրամանով նշանակվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ՎԱՐՁԱՏՎՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ 9 ԾՐԱԳԻՐ 20.12.2019
Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան այսօր ներկայացրեց կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, որը զեկուցեց հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Հանձնաժողովը նախագահում է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Ամփոփվեց մարզական տարին 20.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:





