Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուների հետ

27.02.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ ներկա գտնվեց Վանաձորում հիմնված «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի նորաբաց գրասենյակում, որտեղ Ավստրիայի հանրապետությունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչները և ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին ծրագրի իրականացմանն առնչվող մանրամասներ:
Ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և մյուս հյուրերին ներկայացրեց ծրագրի առանձնահատկությունները՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Լոռու, Շիրակի, Տավուշի, ընդհանուր և համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։
Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին, մասնավորապես նշեց, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրը չափազանց կարևոր նախաձեռնություն է համարում, որը նպաստելու է Լոռու մարզում գյուղատնտեսության զարգացմանը․
-Գյուղատնտեսությունը մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից է, հետևաբար, այս ոլորտում իրականացվող ծրագրերը մեկ առաջընթաց քայլ են այն զարգացնելու ուղղությամբ: Մենք համագործակցության բավականին փորձ ունենք ձեզ հետ, և վստահ եմ՝ այդ համագործակցությունը կշարունակվի է՛լ առավել արդյունավետ ծրագրերի իրականացմամբ: Մենք պատրաստակամ ենք ամենայն աջակցություն ցուցաբերելու ծրագրի իրագործմանը,-ասաց մարզի ղեկավարը՝ միաժամանակ նշելով, որ պետական աջակցությամբ ևս իրականացվում են շուրջ 11 գյուղատնտեսական նորարարական ծրագրեր:
Նշվեց նաև, որ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հիմնական ուղղությունները դաշտավարությունն է, պտղաբուծությունը, բուսաբուծությունը։
Ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին նաև մինչ այս գյուղատնտեսության աջակցությանն ուղղված նախորդ երկու ծրագրերի լավագույն արդյունքները՝ հույս հայտնելով, որ այս անգամ դրանք առավել գոհացնող կլինեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00