Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին օրախնդիր մի շարք հարցեր. Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 23.04.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մազպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից հրավիրված խորհրդակցության նպատակը՝ Մեծավան խոշորացված համայնքի ղեկավար Արման Վարդանյանի մասնակցությամբ, համայնքում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես նշվեց, համայնքը սուբվենցիոն միջոցներով նախատեսում է իրականացնել 6 ծրագիր՝ շուրջ 167 մլն ընդհանուր արժեքով, որից համայնքային ներդրումը կկազմի ավելի քան 83 մլն դրամ: Մարզի ղեկավարի հորդորն է. անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել շատ արագ, քանի որ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 27-ն է: Մարզպետարանի մասնագետները պատրաստ են աջակցել ծրագրային փաթեթների կազմման հարցում:

Սուբվենցիոն ծրագրերի փաթեթները վերջնականապես կամփոփվեն ապրիլի 27-ին 23.04.2020
Ապրիլի 23-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի այն համայնքների ղեկավարների մասնակցությամբ, ովքեր սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները դեռևս չեն ներկայացրել Լոռու մարզպետարան կամ ներկայացրել են թերություններով, մինչդեռ հայտերի ընդունման համար վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 27-ը: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 23.04.2020
Սիրելի՛ լոռեցիներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները վերհիշելու և զգացողությունները վերականգնելու անհրաժեշտությունն է ամբողջացնում, համ ու բույր տալիս այս գեղեցիկ օրվան: Այսօր միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով և հաջողել ու վստահաբար հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում: Մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է:
Օրերս ընդունվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզում կհիմնանորոգվեն՝ Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 7 կմ է և անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚ ինչպես նաև՝ Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհը, որն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը:

Սննդի փաթեթներ մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների 20.04.2020
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:



