Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՄ ԳՈՒՆԵՂ ԼՈՌԻ  online-մրցույթ  Բացահայտում ենք շնորհալիներին

ԻՄ ԳՈՒՆԵՂ ԼՈՌԻ online-մրցույթ Բացահայտում ենք շնորհալիներին 20.04.2020

ՀՀ Լոռու մարզպետարանը և «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամը հայտարարում են «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի-75 և Շուշիի ազատագրման 28- ամյակին: Մրցույթի պայմանները. 1.Կարող են մասնակցել ՀՀ Լոռու մարզի դպրոցների 1-ին - 5-րդ դասարանների աշակերտները: 2.Անհրաժեշտ է azgain.arjek@gmail.com էլ.փոստին ուղարկել վերը նշված տարիքային խմբի աշակերտի կողմից նկարված մեկ աշխատանք,որը կատարված կլինի թղթի կամ ստվարաթղթի վրա, ջրաներկով կամ գուաշով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 13.04–17.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 13.04–17.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 20.04.2020

Տաշիր: Ինքնամեկուսացման մեջ գտնվող մեկ քաղաքացու Տաշիր համայնքի N 1 ՀՈԱԿ-ի և համայնքապետարանի կողմից տրամադրվել է սնունդ (բրինձ, շաքարավազ, լոբի, մուրաբա, ոսպ, երշիկ, յուղ, պանիր, կարագ, հնդկաձավար, մակարոն, ձու, հավի միս, հաց): Մեկ քաղաքացու ևս (Անի թաղամաս, 1 բ/շ 10-ի 16 բնակարան) Տաշիր համայնքի N 1 ՀՈԱԿ-ի և համայնքապետարանի կողմից տրամադրվել է սնունդ (հաճար, բրինձ, շաքարավազ, թեյ, լոբի,բուսական յուղ, սպագետի, չորաբլիթ): Դսեղ համայնքում համայնքի բնակիչ Գոռ Շեկոյանի կողմից տրամադրված 150 մլ տարաներով 96% սպիրտ է բաժանվել թվով 100 մանկուց հաշմանդամ ունեցող, թոշակառու ընտանիքներին:

Նվիրաբերվել է ևս 3 համակարգիչ

Նվիրաբերվել է ևս 3 համակարգիչ 17.04.2020

Հեռավար դասերի պատշաճ կազմակերպմանն ուղղված տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթացը շարունակվում է, և այս անգամ իր աջակցությունն է առաջարկել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, որը Լոռու մարզպետարանին է նվիրաբերել 3 համակարգիչ: Վերջիններս այսօր հանձնվեցին տեխնիկական առավել սակավ հագեցվածություն ունեցող Վանաձորի թիվ 2, 21 հիմնական և Շահումյանի միջնակարգ դպրոցներին: Վերջիններիս կողմից այս օրերին համակարգիչները կտարամադրվեն դրանց կարիքն առավել շատ ունեցող ուսուցիչներին կամ աշակերտներին՝ ժամանակավոր օգտագործման նպատակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 15.04.2020

Սիրելի՛ լոռեցիներ Հանգամանքներից ելնելով՝ չե՞ք կարողացել մեկնել արտագնա աշխատանքի՝ արտերկրում շինարարական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Պատրա՞ստ եք մնալու հայրենի մարզում ու ձեր ներուժն օգտագործելու հանուն ծննդավայրի: Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցել և իրականացնել մարզում առկա շինարարական ներուժի հավաքագրման աշխատանքներ՝ առաջիկայում մարզում իրականացվելիք շինաշխատանքների ժամանակ շինկազմակերպությունների հետ համագործակցելու և պահանջված աշխատուժը առաջարկելու նպատակով։ Հարցերի դեպքում աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել (0322) 2-31-02 հեռախոսահամարով:

Պահանջված ազոտական պարարտանյութի մի զգալի քանակություն արդեն իսկ մարզում է

Պահանջված ազոտական պարարտանյութի մի զգալի քանակություն արդեն իսկ մարզում է 15.04.2020

Լոռու մարզպետարանը, համագործակցելով հանրապետությունում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերությունների հետ, ամենացածր գին ներկայացրած ընկերությունների ցանկը տրամադրել էր մարզի համայնքներին՝ առաջարկելով օգտվել ընձեռված հնարավորություններից: Ընդհանուր առմամբ պահանջարկ էր ներկայացրել 28 համայնք: Պահանջված ազոտական պարարտանյութի մի զգալի քանակություն արդեն իսկ մարզում է: Շուրջ 240 տոնն պարարտանյութ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների մասնակցությամբ արդեն իսկ բաշխվել է Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանների մի շարք համայնքների:

«Նյու իդա» ընկերությունը մայիսին կսկսի Կաթնաղբյուրի ջրի հորատանցքի վերակառուցումը.  ներդրում կկատարի նաև ճանապարհի կառուցման ծրագրում

«Նյու իդա» ընկերությունը մայիսին կսկսի Կաթնաղբյուրի ջրի հորատանցքի վերակառուցումը. ներդրում կկատարի նաև ճանապարհի կառուցման ծրագրում 15.04.2020

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց չինական «Նյու իդա» ընկերության տնօրեն Լուո Գանգին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Սարգսյանը: Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ տարի առաջ ընկերության կողմից մարզի ղեկավարին առաջարկվել էր Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուրի վարչական տարածքում, որտեղ ջրի հորատանցք կա, իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր: Մարզպետ Ա. Ղուկասյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի, անմիջական աջակցության և հետևողականության շնորհիվ ծրագրին անմիջապես ընթացք էր տրվել: Նախորդ տարի մայիսին ՀՀ կառավարությունը համաձայնություն էր տվել Կաթնաղբյուրի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 1,8348 հեկտար մակերեսով և 0,8822 հեկտար մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56