Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղերում համակարգվում են իրականացվող աշխատանքները 29.05.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը շրջում են ջրհեղեղից տուժած բնակավայրերով, զրուցում քաղաքացիների հետ, տեղերում համակարգում իրականացվող աշխատանքները։
Լոռու մարզպետը և Առողջապահության փոխնախարարն այցելել են Ալավերդի ԲԿ 29.05.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը մայիսի 29-ին Ալավերդու բժշկական կենտրոնում տեսակցել են Ախթալայի բնակչուհի Գոհար Խաչատրյանին և նրա բալիկին: Գոհար Խաչատրյանը Ախթալայի առողջության կենտրոնից Ալավերդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել ընտանեկան բժշկի ուղեկցությամբ, որտեղ էլ լույս աշխարհ էր բերել առաջնեկին: Բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը մարզպետին և փոխնախարարին է ներկայացրել նրանց առողջական վիճակը, նշել, որ կատարվել է կեսարյան հատում: Ծննդաբերությունից հետո մայրիկի և երեխայի վիճակը լավ է: Ալավերդու բժշկական կենտրոնում ներկա պահին հսկվում է ևս մեկ հղի՝ Ճոճկան բնակավայրից: Մարզի ղեկավարը և փոխնախարարը հետաքրքրվել են նաև նրա առողջությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.05.2024
Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետի աշխատակազմը և Ալավերդու համայնքապետարանը, Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայերի վարչական ղեկավարներն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, աշխատանքներ են իրականացնում շուրջօրյա ռեժիմով՝ հոգալով աղետից տուժած բնակիչների առաջին անհրաժեշտության կարիքները: Այդուհանդերձ, ցանկացած կարիքի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու անձի, նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Լոռու մարզպետի աշխատակազմ: Պատասխանատու են հանդիսանում հետևյալ անձինք.
Լոռու մարզը մասնակցում է «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին 27.05.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ` Երևանի Սիզնս այգում անցկացվում է ամենամյա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Լոռու մարզը: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, զբոսաշրջիկներ։ Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել մարզերը ներկայացնող ցուցադրություններին։
Մայիսի 25-ին, ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացնելու նպատակով, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ խոշորացված համայնքներում ապաստան գտած մեր հայրենակիցների հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, Տաշիրի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կառույցների աշխատակիցները:
Ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ 26.05.2024
Հորդառատ անձրներից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: Խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։