Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդում վերականգնվել է ջրհեղեղից տուժած բակը՝ նոր ենթակառուցվածքներով և խաղահրապարակով
20.04.2026
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքները։
Երկու տարի առաջ ջրհեղեղի հետևանքով Թումանյան փողոցի 5 և 6 շենքերի բակը ամբողջությամբ ջրածածկ էր և զգալի վնասված։
Բակը հիմնովին վերականգնելու համար ՀՀ կառավարությունը ներդրել է շուրջ 50 միլիոն դրամ։
Կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ, ամբողջությամբ փոխարինվել են կոյուղագծերն ու ջրատարները։ Բացի այդ, տարածքում կառուցվել է ժամանակակից խաղահրապարակ՝ ապահովելով երեխաների համար հարմարավետ միջավայր։
Մանրամասները՝ տեսանյութում



