Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում սկսվել է 565 մլն դրամ արժողությամբ ճանապարհաշինական խոշոր ծրագիր

17.04.2026



Սկսվել է Վ. Համբարձումյան, Ուսանողական և Շինարարների փողոցների հիմնանորոգումը: Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, իրականացվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։
«Վանաձորի ամենախոշոր թաղամասերից երկուսի՝ Բազումի և Դիմացի բնակիչներին շնորհավորելու առիթ ունենք»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով երկար սպասված ճանապարհաշինական ծրագրի մեկնարկին։
Մարզպետն այցելել է շինհրապարակ՝ տեղում գնահատելու աշխատանքների ընթացքը, պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի կազմակերպչական ու տեխնիկական հարցերը։
Նախատեսվում է իրականացնել երկշերտ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, ջրահեռացման համակարգի անցկացում և ճանապարհային գծանշում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-17 14:20:10